ՊԵԿ-ը չկարողացավ դատարան ներկայացնել որևէ հիմնավոր ապացույց

Անհատ ձեռնարկատեր Աշխեն Կ.-ը հայցադիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արաբկիրի հարկային տեսչության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչության` 22.04.2010 թվականի թիվ 1306287 ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին։

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 20.04.2010 թվականի թիվ 1306287 հանձնարարագրով Արաբկիրի հարկային տեսչության կանխատեսումների և հավաքագրումների բաժնի հարկային տեսուչներին հանձնարարվել է անհատ ձեռնարկատեր Աշխեն Կ.-ի մոտ ՀՀ օրենսդրությամբ հարկային մարմնին վերապահված իրավասության սահմաններում կատարել հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգում: Արդյունքում 22.04.2010 թվականին կազմվել է թիվ 1306287 ակտը, որով անհատ ձեռնարկատեր Աշխեն Կ.-ի նկատմամբ նշանակվել է տուգանք` 300.000 դրամի չափով։ Ակտով արձանագրվել է. «2011թ. ապրիլի 22-ին ժամը 17։30-ին Դավիթաշեն 1 թաղ. 200 դպրոցի հարևանությամբ գործող Ա/Ձ «Աշխեն Կ.-ն» պատկանող ոչ պարենային ապրանքների մանրածախ առևտրի կետից կատարվեց գնում 800 դրամի (շպարվելու պարագա), որի գումարը Ա/Ձ Աշխեն Կ.-ի կողմից չմուտքագրվեց ՀԴՄ և գնորդին չտրամադրվեց կտրոնը։ Խախտվել է ՀՀ կառավարության 26.08.2004թ. «ՀԴՄ-ների շահագործման կանոնների հաստատման մասին» թիվ 1325-Ն որոշման պահանջները։ «ՀԴՄ-ների կիրառման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հողվածի 2-րդ կետի 2-րդ մասի համաձայն Ա/Ձ Աշխեն Կ.-ին առաջադրվում է 300.0 հազ. դրամ տուգանքը երկամսյա ժամկետում չվճարելու դեպքում կրկնապատկվում է։»։

Դատարազնի եզրահանգմամբ՝ հայցը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ: «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` ստուգումն սկսելուց առաջ համապատասխան մարմնի ղեկավարը (փոխարինող պաշտոնատար անձը) ստուգում իրականացնելու մասին հրապարակում է հրաման կամ հանձնարարագիր …, որի երկու oրինակը, նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն, uտուգումն uկuելուց առնվազն երեք աշխատանքային oր առաջ, տրվում է տնտեuավարող uուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին, բացառությամբ … հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման … իրականացվող ստուգումների։ Վերջինu պարտավոր է uտորագրել 1 oրինակի վրա` հաuտատելով, որ ծանուցված է uտուգման անցկացման մաuին։

Անհատ ձեռնարկատեր Աշխեն Կ.-ի կողմից ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 20.04.2010 թվականի թիվ 1306287 հանձնարարագրի վրա կատարվել է «Հանձնարարագիրը ստացա 23.04.2010թ.» գրառումը։ Մինչդեռ դատաքննությամբ հաստատվեց, որ վիճարկվող ակտն ընդունվել է 22.04.2010 թվականին։

Դատաքննության ընթացքում պատասխանողը դատարան չներկայացրեց որևէ հիմնավոր ապացույց առ այն, որ 2010 թվականի ապրիլի 22-ին ժամը 17։30-ին անհատ ձեռնարկատեր Աշխեն Կ.-ին պատկանող ոչ պարենային մանրածախ առևտրի կետից կատարված գնումը` ընդհանուր արժեքով 800 դրամ (շպարվելու պարագա), չի մուտքագրվել ՀԴՄ և ՀԴՄ-ի միջոցով տպված դրամարկղային չեկ (կտրոն) չի տրամադրվել, ուստի դատարանը գտավ, որ հայցվորի կողմից «Հuկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 26-ի թիվ 1325-Ն որոշման 19-րդ կետի խախտում թույլ չի տրվել, հետևաբար՝ բացակայում են 22.04.2010 թվականի թիվ 1306287 ակտի կազմման համար հիմք հանդիսացող փաստական հանգամանքները։

Ուստի դատարանը վճռեց հայցը բավարարել. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արաբկիրի հարկային տեսչության 22.04.2010 թվականի թիվ 1306287 ակտը ճանաչել անվավեր։ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը որոշեց ՊԵԿ-ի կողմից բերված վերաքննիչ բողոքը մերժել և վարչական դատարանի վճիռը թողնելով անփոփոխ։

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել