Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Ժաննա Ս.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. փետրվարի 01-ին ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում տվել է ակնհայտ սուտ հաղորդում այն մասին, որ 2013թ. հունվար ամսին 2 տարբեր օրերի իր հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող Հայկ Գ.-ն իր ձեռքից հանելով` բացահայտ հափշտակել է 2 ոսկյա մատանիները, այնուհետև տանը պայուսակից գաղտնի գողացել է 100000 ՀՀ դրամը և իրենից գաղտնի մի քանի օր անց գողացել է իրեն պատկանող «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոսը` այդպիսով կատարելով սուտ մատնություն:
Մեղադրանքի պաշտպանությունը դատարանում իրականացվում է Շենգավիթ վարչական շրջանի դատախազության կողմից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net