ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով նախատեսվում է գումար հատկացնել մի շարք կրթական և մշակութային օբյեկտների (կինոկենտրոն, թվով 1 քոլեջ, թվով 2 դպրոց, թվով 4 թատրոն, թվով 1 գիտահետազոտական կենտրոն) հիմնանորոգման, առանձին սենյակների նորոգման, ցանկապատման գույքային և տեխնիկական հագեցվածության բարելավման համար։
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2020 թվականի հաստատված բյուջեով մի շարք միջոցառումների գծով տնտեսված միջոցներից, ինչպես նաև Հայաստանում կորոնավիրուսի (COVID-19) համաճարակի հետևանքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում չեղարկվող միջոցառումների հատկացումներից 317,993.600 դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում հոդվածով՝ 85,596.4 հազար դրամ, Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին հոդվածով՝ 164,630.700 դրամ, Այլ կապիտալ դրամաշնորհներ հոդվածով` 60,000.000 դրամ և «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով` 7.766.500 դրամ) վերաբաշխման միջոցով իրականացնել մի շարք կրթական և մշակութային հաստատությունների շենքային պայմանների բարելավման գործընթացի կազմակերպման համար շինարարական աշխատանքներ:
ԸՆԴԱՄԵՆԸ | 310,227.100 դրամ |
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ | 85,596.400 դրամ |
«Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ | 29,000.000 դրամ |
«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ | 60,000.000 դրամ |
«Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ | 47,818.800 դրամ |
սանհանգույցների վերանորոգում | 33,753.600 դրամ |
ծառայողական մուտքի վրա ապակյա ծածկի իրականացում | 14,065.200 դրամ |
«Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն» ՊՈԱԿ | 20,756.400 դրամ |
«Ալ. Սպենդիարյանի անվան օպերային և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ | 5,523.200 դրամ |
«Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ | 11,459.400 դրամ |
«ԵՊՀ-ին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց» ՊՈԱԿ | 35,000.000 դրամ |
«Իջևանի Գ. Անանյանի անվան ավագ դպրոց» ՊՈԱԿ | 12,089.800 դրամ |
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ | 2,983.100 դրամ |