Հայտնի է Սերժ Սարգսյանի թեստի պատասխանը

Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցումների, ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակից տեղեկացնում են, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ում մոտ բժշկական զննության արդյունքում ս.թ. սեպտեմբերի 2-ին հաստատվել էր ջերմությամբ ուղեկցվող սուր շնչառական վարակ, կազդուրվում է:

«Կորոնավիրուսի ախտորոշման նպատակով իրականացված նմուշառումից հետո թեսթավորման պատասխանը եղել է բացասական»,-նշված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստին Սերժ Սարգսյանը ներկա չէր՝ առողջական վիճակի վատացում վատացման պատճառով։

Նրա պաշտպան Ամրամ Մակինյանը դատարանին բժշկական փաստաթուղթ էր ներկայացրել. «Ստուգվել է համապատասխան բժշկի կողմից և արձանագրվել է սուր շնչառական վարակ։ Նա բժշկական հաստատությունում չի գտնվում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել