Տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի համար պատասխանատու անձի կողմից տրանսպորտային միջոցները, հաղորդակցության ուղիները, ազդանշանման կամ կապի միջոցները կամ տրանսպորտային այլ սարքավորումներն անորակ վերանորոգելը կամ տեխնիկական անսարքությամբ տրանսպորտային միջոցը շահագործման բաց թողնելը, եթե այդ արարքը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս կամ առաջացրել է խոշոր վնաս, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
Նշված հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ, պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով:
Աղբյուրը` Իրավաբան.net