Արաբկիր Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Օլեգ Ի.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 03.01.2013 թ.՝ ժամը 22.30-ի սահմաններում, Զեյթունի գերեզմանատանը պարտք ու պահանջի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում բռունցքներով հարվածներ է հասցրել Գագիկ Ս.-ին`վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով թեթև վնաս` առողջությամ կարճատև քայքայումով:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
իսկ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի՝ դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելը, որն առաջացրել է առողջության կարճատև քայքայում կամ ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ՝պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net