Հաշվի առնելով արտակարգ իրավիճակի պայմաններում մոտալուտ ուսումնական տարին՝ Պարետատան օգոստոսի 5-ին անցկացված նիստում քննարկվել է հանրակրթական հաստատություններն ու բուհերը վերաբացելու 3 տարբերակ:
Իրավաբան․net-ի հետ զրույցում ԿԳՄՍՆ Հանրակրթության վարչության փորձագետ Արտաշես Թորոսյանը նոր մանրամասներ է հայտնում։
Երեք հիմնական սցենարներն են.
- ուսումնական տարին սկսել հեռավար ուսուցմամբ,
- խառը կամ հիբրիդային ուսուցմամբ դասերի վերսկսում հակահամաճարակային կանոնների պահպանմամբ,
- տարբերակված ուսուցում՝ հաշվի առնելով դպրոցների՝ տարբեր թվով աշակերտներ ունենալու հանգամանքը։ Ըստ այդ տարբերակի, այն դպրոցներում, որտեղ աշակերտների թիվը չի գերազանցում 100-ը, ուսումնական գործընթացը հնարավոր կլինի կազմակերպել հակահամաճարակային կանոնների պահպանմամբ, իսկ ավելի մեծ դպրոցներում կկիրառվի հերթափոխի և որոշ այլ սկզբունքներ։
Մանրամասները՝ տեսանյութում