Աշոտ Զաքարյանը՝ ՊՆ ռազմական ոստիկանության պետ

Նախագահ Արմեն Սարգսյանը օգոստոսի 6-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի, 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և «Ռազմական ոստիկանության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի.
Աշոտ ԶԱՔԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել