Այսօր Իտալիայի Պատգամավորների պալատը 414 կողմ և 0 դեմ ձայներով կողմ քվեարկեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացմանը: Այս մասին հայտնում է Իտալիայում ՀՀ դեսպանությունը։
Առաջիկայում այն կներկայացվի Իտալիայի Հանրապետության նախագահի ստորագրմանը։