Հուլիգանների ընտանիքը և Խուլիգանությունը

Անգլիայում ապրել է մի ընտանիք Հուլիգան ազգանունով: Նրանք հայտնի էին իրենց վատ վարքագծով՝ կողոպտում և սպանում էին մարդկանց: Առանձնապես նկատվում էր ընտանիքի անդամ Պատրիկա Հուլիգանը:

Նրանց ազգանունն այնքան վատ համբավ ուներ, որ որևէ մեկը, երբ ոչ պատշաճ վարքագիծ էր ցուցաբերում ժողովուրդն անվանում էր այդ մարդուն հուլիգան՝ նմանեցնելով Հուլիգանների ընտանիքին:

Անվանումն այնքան լայն տարածում ստացավ, որ դարձավ նոր բառ: Հուլիգան սկսեցին անվանել այն մարդուն, ով ուներ վատ վարքագիծ և հուլիգանություն սկսեցին անվանել անպատշաճ վարքագիծը:

Խուլիգանությունը՝ որպես հանցակազմ, իր տեղն է գտնել նաև ՀՀ Քրեական Օրենսգրքում: Համաձայն որի՝ խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելն է, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով: Այն պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչև մեկ ամիս ժամկետով:

Հոդվածի երկրորդ մասում նշվում է՝ նույն արարքը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

Երրորդ մասում նշվում է, որ այս հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարքը, որը՝
· կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից,
· զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով,
· զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով,
· զուգորդվել է բացառիկ ցինիզմով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:

Այս հոդվածի երկրորդ կամ երրորդ մասերով նախատեսված արարքը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից յոթ տարի ժամկետով:

Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել