Արգելվում են գովազդել այն սննդամթերքը և ակտիվ հավելումները, որոնք չունեն դրա անվտանգությունը հիմնավորող փաստաթղթեր:
Արգելվում է սննդամթերքի բուժիչ հատկությունների, ինչպես նաև հատուկ նշանակության սննդամթերքի գովազդն առանց լիազոր մարմնի հետ համաձայնեցման:
Արգելվում է ապրանքային նշանների կամ ֆիրմային անվանումների գովազդը, եթե այդ ապրանքային նշաններով կամ ֆիրմային անվանումներով թողարկվում են սննդամթերքի այնպիսի տեսակներ, որոնց նկատմամբ «գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսվել են որոշակի սահմանափակումներ:
Աղբյուրը` Իրավաբան.net