Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, ինչպես ինքն է նշել՝ լավ լուր է հայտնում Զեյթունում բնակվողների համար:
«Վարչական շրջանի ղեկավար Կարեն Հակոբյանի նախաձեռնությամբ բարեկարգվում է թաղամասի կենտրոնական հատվածներից մեկը՝ Ռուբինյանց-Սևակ խաչմերուկը: Այստեղ, մասնավորապես, հայտնի սուպերմարկետի մուտքին հարակից ավտոկայանատեղին վերացվում է՝ փոխարենը կառուցվում է մայթ: Տվյալ հատվածում կայանումը կարգելվի»: