Կորոնավիրուսի զգալի քիչ դեպքեր են գրանցվել, մահվան նոր դեպքերը 4-ն են

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հուլիսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 37937 դեպք, որոնցից.

  • 27824-ն` առողջացած,
  • 723-ը` մահվան ելքով, (նոր դեպքերը 4-ն են)
  • 9165 այս պահին փաստացի բուժում է ստանում:
  • Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 225–ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով, նոր դեպքերը 2-ն են)։

Ընդհանուր առմամբ, կատարվել է 160380 թեստավորում։

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 308 նոր դեպք և 467 առողջացած, կատարվել է 1853 թեստավորում։

Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 83 (կին), 64 (կին), 84(տղամարդ) և 68 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել