Ճոճանակների վրա նստելու պատճառով վիճաբանել են

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Արամ Ա.-ի:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Սարյան 4 շենքի մոտ երեխաների համար նախատեսված ճոճանակների վրա նստելու հետ կապված վիճաբանել է Արթուր Խ.-ի հետ, որի ընթացքում սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է վերջինիս կրծքավանդակի և որովայնի աջ կողմնային հատվածին` դիտավորությամբ Արթուր Խ.-ին պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածք:

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Իսկ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի՝ դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել