Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Դավիթ Ա.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. սեպտեմբերի 20-ին՝ ժամը 12.00-ի սահմաններում, Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 9 շենքի մուտքում Իզաբելլա Բ.-ի առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝ ձեռքով սեղմել է վերջինիս աջ ձեռքը և հափշտակելու նպատակով վերցրել ծրարավորված զգալի չափի՝ 310.000 դրամ գումարն ու դիմել փախուստի, սակայն փողոցով քայլող Արման Հ.-ն ուժի գործադրմամբ խափանել է Դավիթ Ա.-ի փախուստը, և վերջինս հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով։
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net