Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հուլիսի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 36996 դեպք, որոնցից.
- 25734-ն` առողջացած,
- 700-ը` մահվան ելքով, (նոր դեպքերը 8-ն են)
- 9833 այս պահին փաստացի բուժում է ստանում:
- Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 220–ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով, նոր դեպքերը 2-ն են)։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 151879 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 383 նոր դեպք և 509 առողջացած, կատարվել է 1850 թեստավորում։
Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 71 (կին), 56 (կին), 69 (տղամարդ), 72 (տղամարդ), 79 (կին), 85 (կին), 85 (կին) և 64 (կին) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։