Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Յուրի Ե.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ հուլիսի 29-ին` ժամը 02:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասի 3-րդ փողոցի թիվ 30 տան բակում իր ծանոթ Էլմիրային (անունը փոխված է) ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ դանակով հարվածել է վերջինիս կրծքավանդակին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի կարողացել հասցնել, քանի որ Էլմիրան խույս է տվել դանակի հարվածից, որից հետո Յուրի Ե.-ի մայրը կարողացել է որդու ձեռքից խլել դանակը և վնասազերծել նրան:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորում:
Գործով մեղադրանքը դատարանում պաշտպանվում է Շենգավիթ վարչական շրջանի դատախազության կողմից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` իրավաբան.net