Գիշերը հրկիզվել է Գերմանիայում Հայաստանի դեսպանության ծառայողական ավտոմեքենան․ Աննա Նաղդալյան

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը տեղեկացնում է․

«Այս գիշեր՝ հուլիսի 23-ին, ժամը 00.12-ին, հրկիզվել է Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության ծառայողական ավտոմեքենան:

ԳԴՀ դաշնային արտաքին քաղաքական գերատեսչությունը, Բեռլինի երկրամասային ոստիկանությունը և ոստիկանության համապատասխան մարմինները պաշտոնապես տեղեկացված են:

Այժմ գերմանացի ոստիկաններն ու փորձագետները կատարում են ծառայողական քննություն՝ դիտարկելով միտումնավոր հրկիզման վարկածը»:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել