Գործարար Խաչատուր Սուքիասյանը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին խոշոր նվիրատվություն է կատարել։ Այս մասին հայտնում են հիմնադրամից։
«Սուքիասյանների ընտանիքը հիմնադրամին կատարել է խոշոր՝ 50.000.000 ՀՀ դրամի չափով նվիրաբերություն և փոխանցել ստորև նշված ուղերձը.
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին կատարված ամենաչնչին ներդրումն էլ օգուտ է բերելու մեր բանակի հզորացմանն ու հայրենիքի շենացմանը: Աշխարհասփյուռ հայեր, սիրելի ՀՀ քաղաքացիներ, երբ մենք միասնական ենք, մեզ երբեք հաղթել չեն կարող: Ուրեմն համախմբված պետք է լծվենք մեկ գործի՝ հայրենիքի և բանակի շենացմանը»,-ասված է հայտարարության մեջ։