Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Փեփրուհի Ս.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, խարդախությամբ հափշտակություն կատարելու դիտավորությամբ, կարիքավոր ընտանիքներին բաժանվելիք բնակարանների հերթում ընդգրկելու, ապա նաև՝ բնակարան տրամադրելու պատրվակով, չարաշահելով մի քանի անձանց վստահությունը, խաբեությամբ տիրացել է նրանց գումարներին։
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն հեռանալու մասին:
Գործով մեղադրանքը դատարանում պաշտպանվում է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության կողմից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը`իրավաբան.net