Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Ռիմա Հ.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա քննությամբ չպարզված հանգամանքներում, առանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք է բերել և իր մոտ պահել երեք հատ դեղահաբեր, որոնցից երկուսը պարունակել են զգալի չափերի` 0.1 գրամ քաշով տրամադոլ, իսկ մեկ դեղահաբը` 0.05 գրամ քաշով լևոմեպրոմազին տեսակների հոգեմետ նյութեր, որոնք էլ 2012թ. օգոստոսի 5-ին ժամը 01-00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի Մարաշի բաժանմունքում, անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել են և առգրավվել:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն հեռանալու մասին:
Գործով մեղադրանքը դատարանում պաշտպանվում է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազության կողմից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը`իրավաբան.net