Մոսկվայում հայ գործարարը 6 ամսով անվճար տարածք տրամադրեց հայերին՝ բիզնես անելու համար

Հուլիսի 18-ին, Մոսկվայում ծիրան գնելու համար հավաքված հայերի մոտ  մոսկվայաբնակ գործարար Սարիբեկ Գևորգյանը հայտարարել է, որ 6 ամսով անվճար տարածք է տրամադրում հայերին` բիզնես անելու համար։

«Այսօր մենք փորձում ենք բոլորին ապացուցել, որ հայ ազգի առաջ չի կարելի դուռ փակել և մենք շարունակելու ենք մեր առևտուրը: Եթե ինչ-որ մեկը ցանկություն ունի բիզնես անելու, եթե ինչ-որ մեկին մի տեղ նեղացրել են, ասել են հայկական դրոշը պիտի հանվի, մենք ունենք 247 հազար մետր տեղ, բոլորիդ է վերաբերում, 6 ամիս առանց գումարի մտնում եք, մինչև ոտքի եք կանգնում ու դրանից հետո շարունակում եք ձեր բիզնեսը: Ցանկացողներին հրավիրում եմ  Шёлковый Путь առևտրի կենտրոն, (МКАД, 32-й километр)»,-նշել է գործարարը և հավելել, որ վարձ տալու գումարի 10 տոկոսը ձեռներերցները պարտավորվում են ուղարկել Հայաստան սահմանին կանգնած զինվորներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել