Ատեստավորում անցնելու դեպքում ուսուցիչը կարող է ունենալ աշխատավարձի 50 % բարձրացում․ ԱԺ պատգամավորը մանրամասնում է

ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը պատասխանում է ուսուցիչներին հուզող հարցերին։ Հարցերից մեկը վերաբերում է ատեստավորմանը։

«Հարց․ ԿԳՄՍ նախարարը խոսեց նոր ատեստավորման մասին, որի արդյունքում ուսուցիչը կարող է ունենալ աշխատավարձի 50 % բարձրացում: Դա ի՞նչ կապ ունի հնում իրականացվող ատեստավորման գործընթացի հետ:

Պատասխան․ Նախկինում գործող ատեստավորումը Հանրակրթության մասին օրենքում ամրագրված ՊԱՐՏԱԴԻՐ ատեստավորումն է, որն իրականանում է յուրաքանչյուր ուսուցչի համար հինգ տարին մեկ անգամ: Եթե ուսուցիչը փոխում է իր աշխատանքի վայրը, ապա այս դեպքում կրկին գործում են օրենքի կարգավորումները: Սույն ընթացակարգը նաև հնարավորություն տալիս ուսուցչին ստանալու տարակարգ: ԿԳՄՍ նախարարի կողմից բարձրաձայնվող ատեստավորումը ՊԱՐՏԱԴԻՐ չէ, այլ կամավոր: Այն ունենալու է մասնագիտական բաղադրիչ և կապված է լինելու ուսուցչի անմիջական գործունեության հետ»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել