2020 թվականի մարտ ամսից հաշմանդամության կարգ ունեցող անձանց ամենամյա փորձաքննության գործընթացը պարզեցվել է։ Եթե 1 տարվա ընթացքում անձի մոտ առողջական փոփոխություն չի նկատվել, ապա բժշկական հանձնաժողովը նրան չի զննի։
Այս մասին տեղեկացնում են կառավարությունից։
Քաղաքացին կարող է չներկայանալ տարածքային կենտրոն, փոխարենը՝ ուղարկել ձեռագիր կամ տպագիր դիմում www.hhbsp.am կայքում և սպասել Բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակի վերափորձաքննության ծանուցմանը։
https://www.facebook.com/armgovernment/videos/3354308317927354/