Տեղեկատվության ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «2018, 2019 և 2020թթ մարտ-մայիս ամիսներին գրանցված մահերի ընդհանուր թվերի համեմատությունը զարմանալի պատկեր է ցույց տալիս։
2018 մարտ-մայիս – 6,403 մահ
2019 մարտ-մայիս – 6,841 մահ
2020 մարտ-մայիս – 6,546 մահ
Կորոնավիրուսն ամենևին չի ավելացրել այս տարվա մահերի ընդհանուր թիվն անցյալ տարվա համեմատ։ Ավելին, անցյալ տարի 295 մահ ավել է գրանցվել, քան այս տարի (մարտ-մայիս ժամանակահատվածներում)։
Տեսեք Վիճակագրական կոմիտեի տրամադրած ստորեւ տվյալները՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հարցումներին ի պատասխան»,-նշել է նա։