Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականցնում Գագիկ Ծառուկյանի աջակիցները։ Տեղում կուտակված են նաև մեծաթիվ քանակով ոստիկանական ուժեր։
Ոստիկանները կոչ են անում պահել սոցիալական հեռավորությունը՝ նշում, որ երկրում արտակարգ դրություն է հայտարարված և հավաքները, բողոքի ցույցերն արգելված են։
Նրանք վանկարկում են՝ «Նիկոլ հեռացիր», «Ծառուկյան», պաստառներ կան՝ «Ծառուկյան դուխով» գրությամբ։
Նշենք, որ այսօր առավոտյան Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն են իրականցրել, այժմ նա ԱԱԾ-ում հարցաքննության է կանչված։
Հավելենք, որ ԱԱԾ-ն այսօր երկու հայտարարություն է տարածել․