«ԱՄՈ´Թ ՁԵԶ, պարոն Դարբինյան». Րաֆֆի Հովհաննիսյանը` Վանաձորի քաղաքապետին

Մարտի 7-ին ժամը 16:00-ին նախատեսված էր ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի բարևի երթը Վանաձորում, ուր նա ժամանեց մի փոքրուշացումով: Բազմաթիվ վանաձորցիներ հավաքվել էին քաղաքի Արցախ պուրակում: Մինչև Րաֆֆի Հովհաննիսյանի ժամանումը ելույթ ունեցավ «Ժառանգություն»կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը: Ապա վանաձորցիներին ողջունեց երգիչ Ռուբեն Հախվերդյանը և խոստացավ համերգ տալ Վանաձորում հաղթանակիցհետո: Իր խոսքով հավաքվածներին դիմեց նաև Զարուհի Փոստանջյանը:

 

Ապա բեմահարթակ բարձրացավ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց իրեն վստահելու համար, հավաստիացրեց, որ հաղթանակն անխուսափելի է, և բոլոր մարզպետներն ու քաղաքապետերը պատասխան են տալու ժողովրդի առաջ: Նա նաև շեշտեց, որ Վանաձորի քաղաքապետն այդպես էլ ներողություն չխնդրեց ժողովրդին անգիտակից անվանելու համար և դիմելով վերջինիս ասաց. «Րաֆֆի Հովհաննիսյանը ասում է ԱՄՈ´Թ ՁԵԶ, պարոն Դարբինյան»: Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի ամեն ինչ կպարզվի ապրիլի 9-ին` Սերժ Սարգսյանի երդման արարողության օրը: Հավաքի ողջ ընթացքում ոստիկանները բարձրախոսով զգուշացնում էին հավաքի անօրինականության մասին: Նրանց ի պատասխան, Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց իրեն ենթարկել պատասխանատվության որպես այդ հավաքի նախաձեռնող: Կոչն այդպես էլ անպատասխան մնաց:

 

Վանաձորից Րաֆֆի Հովհաննիսյանն ուղևորվեց Սպիտակ:

 

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել