Րաֆֆի Հովհաննիսյանի «բարևը» գյումրեցիներին (Լուսանկարներ)

Այսօր` մարտի 7-ի,ն Գյումրու Թատերական հրապարակը կրկին լեփ լեցուն էր: Գյումրու բնակիչների հետ հանդիպման էր եկել 2013թ. նախագահական ընտրությունների  թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հանդիպումը նախատեսված էր ժամը 14:00-ին: Նախագահի թեկնածու` Րաֆֆի Հովհաննիսյանը ժամանեց փոքր ինչ ուշացումով: Մինչ այդ ժողովդրի հոսքն աճեց ու հավաքը դարձավ բազմամարդ: Մինչև Ր. Հովհաննիսյանի ժամանումը ժողովրդի հետ շփվում էր ԱԺ պատգամավոր, «Ժառանգության» կուսակության անդամ Արմեն Մարտիրոսյանը: Ա. Մարտիրոսյանը իր խոսքում նշեց, որ հետընտրական հավաքի միջոցով վերջիններս իրեն դժգոհություն են ներկայացնում:

«Սա պայքար է, որն ուղղված է ոչ թե ինչ-որ մեկի դեմ, այլ հանուն մեր իրավունքների ու ազատությունների, հանուն զարգացած ու բարգավաճ հայրենիք ու Գյումրի ունենալու»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Քիչ անց երբ ժամանեց Րաֆֆի Հովհաննիսյանը, ժողովուրդը նրան դիմավորեց բուռն ծափահարություններով, շատերը ողջագուրվում էին նրա հետ, համբուրում, միաժամանակ փրկիչ անվանելով: Այնուհետև սկսեցին վանկարկել «ՀՀ նախագահ` Րաֆֆի Հովհաննիսյան», «Կեցցե՛ Րաֆֆի Հովհաննիսյանը» կոչերով:

Րաֆֆի Հովհաննիսյանն իր խոսքում նշեց` Գյումրին չի վաճառվում, որին ի պատասխան ամբոխի միջից պատասխանեցին. «Շիրակը չի վաճառվում»:

ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ հավաքվածներին դիմեց հետևյալով. «Գյումրին համարվում է ոչ թե Հայաստանի Հանրապետության հայրաքաղաքը, այլ նաև մայրաքաղաքը, ով իր խոսքը ասեց դեռ 2013թ. փետրվարի 18-ին»:  Ժողովուրդը հետաքրքրությամբ լսում էր, թե ինչպես են ներկայացնում իրենց խոսքը բանախոսները: Արմեն Մարտիրոսյանը ևս մեկ անգամ անդրադարձավ այն փաստին, որ սփյուռքի հայերը ևս միացել են սույն շարժմանը և ԱՄՆ-ում և Փարիզում նույնպես պետք է կազմակերպվեն հանրահավաքներ:     

Հավաքին ակնդետ հետևում էին ոստիկանության աշխատակիցները:  

 

Հանրային թղթակից` Գայանե Գևորգյան 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել