ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում մայիսի 30-ին հայտնաբերվել է օտարերկրացի կալանավորի դի՝ առանց բռնության հետքերի։
Այս մասին Իրավաբան․net-ի հետ զրույցում հայտնեց քրեակատարողական ծառայության մամուլի հետ կապերի պատասխանատու Նոնա Նավիկյանը։
Ըստ նախնական տվյալների՝ վերջինս ինքնասպանություն է գործել։ Դեպքը տեղի է ունեցել բանտի պատժի խցային մասնաշենքի կարանտինային խցերից մեկում։
Մահացած անձը Կորեայի Հանրապետության 50-ամյա քաղաքացի Կոնգ Ջանգ Հոնն է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։