Տնից դուրս նույն ընտանիքի անդամները պետք է դիմակ կրեն․ վարչապետը բացատրում է, թե ինչու

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի հերթական նիստը:

Նիստից հետո վարչապետը, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղի կլինիկական ղեկավար Հայկ Անտոնյանը և Երևանի թիվ 13 պոլիկլինիկայի տնօրեն Ռուզաննա Դուրգարյանը:

Փաշինյանը նշեց, որ չնայած երեկ նախորդ օրվա համեմատ հաստատված դեպքերի թիվը նվազել է 209-ով, սակայն համաճարակային գնահատականը չի փոխվում։

«Այս ընթացքում ունեցել ենք նման նվազում, երբ մայիսի 25-ի 452 դեպքից հետո հարջոդ օրը ունեցել ենք 289 դեպք, որից հետո դեպքերը կրկին սկսել են աճել են»,-նշել է նա։

Վարչապետը նաև հայտնել է, որ այս ընթացքում տեսչական մարմինները մոտ 87 կազմակերպության գործունեությունը դադարեցնելու առաջարկ են ներկայացրել պարետատուն, որը բավարարվել է։

Փաշինյանը նաև անդրադարձել է այն քննարկմանը, թե ինչու են նույն ընտանիքի անդամները իրար հետ մեքենայում գտնվելիս դիմակ կրում։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել