Հայաստանում վիճակը գնալով վատանում է, հավասարվել ենք Ռուսաստանին, կարող ենք հասնել Իտալիային. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի հերթական նիստը:

Նիստից հետո վարչապետը, ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը և  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն Արման Հովակիմյանըհանդես եկան հայտարարությամբ։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մենք մեկ միլոն բնակչին ընկնող կորոնավիրուսի դեպքերով արդեն իսկ անցել ենք Իրանից և Ֆրանսիայից, հավասարվել ենք Ռուսաստանի ցուցանիշին:

«Նման իրավիճակի պատճառը հակահամաճարակային կանոնների համատարած չպահպանումն է և մեր քաղաքացիների կողմից համաճարակային ահազանգերին պատշաճ լրջությամբ չվերաբերվելը։ Այս տեմպով շարունակվելու դեպքում կհասնենք Իտալիայի ցուցանիշին: Այս համաճարակի տարածման նման տեմպը, անկախ նրանից, թե քանի տոկոսն է ախտանիշով, քանի տոկոսն է ասիմպտոմ, ինքնաբերաբար բերում է ծանր և ծայրահեղ ծանր դեպքերի, նաև մահվան դեպքերի աճի»,- նշեց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել