Իմ քեռու տղան ենթարկվել է պատասխանատվության, Ձեր քեռու տղան էլ կենթարկվի, եթե խախտի օրենքը․ վարչապետը՝ Անի Սամսոնյանին

Այսօր՝ մայիսի 27-ին, Ազգային ժողովում տեղի է ունենում կառավարության հետ հարցուպատասխանը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին նշելով ««Ռաշն վոյաժ» ընկերության տնօրենը ազգակցական կապ ունի Ղալումյան ընտանիքի հետ, իսկ մենք գիտենք, որ Իջևանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Ղալումյանը ձեր մտերիմն է, քավորը, հետևաբար, կարծում եմ՝ դուք ուշադրության կարժանացնեք այս հարցը»։

Ի պատասխան պատգամավորի հարցին վարչապետը պատասխանեց․ «Հայաստանը փոքր երկիր է, եթե շատ փորփրենք, հնարավոր է՝ ձեր ընտանիքի հետ էլ կապեր գտնվեն, և ես կհանձնարարեմ անպայման էդ հարցը գտնեն։ Հայաստանում շատ քիչ մարդիկ կան, որոնք կապի կապի կապի կապով իրար հետ կապված չեն։ Եթե ակնարկում եք, որ կեղծ երաշխիքները կարող են կապ ունենալ իշխանության հետ, սխալ պատկերացում ունեք իշխանության մասին։ Իրավունք ունեք կասկածելու, յուրաքանչյուրն իր մտապատկերի շրջանակում պիտի պատկերացում կազմի կառավարության հնարավոր գործողությունների մասին։ Այս երկրում իմ քեռու տղան ենթարկվել է քրեական պատասխանատվության և կասկած չունենաք, որ ձեր քեռու տղան էլ օրենք խախտելու պարագայում կենթարկվի քրեական պատասխանատվության և ձեր ընդդիմադիր պատգամավոր լինելը չի փրկի նրան այդպիսի ճակատագրից»։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել