ՃՈ ուժեղացված ծառայություն․ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 23 մեքենա

Մայիսի 22-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, առաջին գումարտակի և հատուկ վաշտի ծառայողները հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին մայրաքաղաքում։

Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից։

Տարբեր խախտումների համար ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 23 տրանսպորտային միջոց։

Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվեցին նաև 4 մեքենա, որոնց առջևի հողմապակիները թույլատրելիից մուգ էին, 8 տրանսպորտային միջոցի խլացուցուցիչները վերասարքավորված էին բարձր ձայնով երթևեկելու համար, 5-ի վարորդները երթևեկում էին առանց ԱՊՊԱ պայմանագրի, 2 մեքենայի համարանիշերը փոխարինված էին, 1-ն էլ գտնվում էր հետախուզման մեջ։

Ճանապարհային ոստիկանները հայտնաբերեցին նաև 3 մոտոցիկլետ, որոնց համարանիշերը անընթեռնելի էին։ Հարգելի՛ վարորդներ, պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել