Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի՝ 2020 թվականի մայիսի 5-ի N 1319-Ա հրամանի հիման վրա 2020 թվականի մայիսի 12-ին իրականացված մշտադիտարկման արդյունքում կազմված արձանագրությունը՝ ՀՀ պարետը որոշել է 24 ժամով արգելել «Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ-ի կողմից գործունեության շրջանակում նոր անձանց (այցելուների և հիվանդների) ընդունումը և սպասարկումը:
Պարետի որոշման մեջ ասվում է.
«1. Ուժը կորցրած ճանաչել Պարետի՝ 2020 թվականի մայիսի 19-ի N 78 որոշման 1- ին կետի 1-ին ենթակետը:
2. 24 ժամով արգելել «Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ-ի կողմից ք. Երևան, Ռոստովյան փող., 17/1 հասցեում իրականացվող գործունեության շրջանակում նոր անձանց (այցելուների և հիվանդների) ընդունումը և սպասարկումը՝ բացառությամբ անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող դեպքերի:
3. «Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ-ին՝ ձեռնարկել միջոցներ արձանագրված խախտումները անհապաղ վերացնելու ուղղությամբ:
4. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել տնտեսավարողին սույն որոշման մասին տեղեկացումը:
5. Տնտեսվարողի՝ սույն որոշման 2-րդ կետով նախատեսված գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։
6. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝ ապահովել սույն որոշման 2-րդ կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»։