ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ը ֆեյսբուքյան իր էջում ահազանգում է, որ քաղաքացիները քեֆ են արել հուշարձանի տարածքում:
«Սա հուշարձանի տարածքում կատարված հերթական դեպքն է։ Չափահաս մարդիկ, ովքեր որոշել են քեֆ անել հուշարձանի տարածքում։ Համոզված ենք` գիտեն, որ Սելիմի քարավանատունը հուշարձան է։
Մինչև երբ պիտի ինքներս թշնամանքով վերաբերվենք մեր մշակութային ժառանգությանը։ Արդյոք կարիք կա հասուն մարդկանց բացատրել, որ հուշարձանը չի կարելի վնասել։
Հուսանք, որ իրավական գնահատականը չի ուշանա»։