ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն այսօր ԱԺ ամբիոնից իր ելույթի ընթացքում անդրադարձավ մայիսի 8- ին խորհրդարանում իր ու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի միջև տեղի ունեցած միջադեպին, որը վերածվել էր պատգամավորների միջև ծեծկռտուքի:
Բայց մինչ այդ Սասուն Միքայելյանը հայտարարեց. «Այն, ինչ էդմոնն այս ամբիոնից անվանել էր Ալենին՝ առանց ամաչելու, նույն բանը Էդմոնի եղբայրը՝ Էդուարդը, գրել է իմ մասին: Ես չեմ հակադարձի իր բառերով: Երիտասարդ, քո մայրն ինձ համար սուրբ է: Բայց քո խոսքերի համար, եթե դու ներողություն չխնդրեցիր, լավ բան չի սպասվի քեզ: Մեծի խորհուրդ եմ տալիս` աղերսաբար ներողություն խնդրես իմ ծնողից ու Ալենի ծնողից»:
Միքայելյանը նաև զգուշացրեց, որ հրապարակային ներողությունը Մարուքյանի եղբոր համար կլինի լավագույն տարբերակը՝ հիշեցնելով, թե ինչ կառույցի ղեկավար է ինքը:
«Եվ թող հասկանա, որ այդ կառույցի տղաները փրկել են հազարավոր մայրերի, քույրերի Ղարաբաղում,- ասաց նա՝ իր մարտական ընկերներին կոչ անելով զերծ մնալ միջամտությունից,- իրենք ուզում են քաոս սարքեն հանրապետությունում, խնդրում եմ չգնաք դրան, ես կարող եմ իմ մոր պատվին կանգնեմ: Ես ուզում եմ, որ իրենք հասկանան ու երկու եղբայրով ներողություն խնդրեն Ալենից ու ինձանից, և դա Ալենի գործը չէ, եթե չխնդրեն»:
Էդմոն Մարուքյանը անդրադարձել է ոչ միայն Սասուն Միքայելյանի, այլ նաև Ալեն Սիմոնյանի և Լիլիթ Մակունցի ելույթներին։
Մանրամասները՝ տեսնայութում
https://www.facebook.com/marukyan.edmon/videos/610163479590685