Պաշտպանը գրություններ է հասցեագրել Ոստիկանություն և Դատախազություն Հրանուշ Խառատյանի, Հարություն ու Արփենիկ Մարությանների գործով

Մարդու իրավունքների պաշտպանին են դիմել Հրանուշ Խառատյանը և Հարություն Մարությանը: Նրանք տեղեկացրել են, որ իրենց, ինչպես նաև Հարություն Մարությանի դստեր՝ Արփենիկ Մարությանի նկատմամբ հրապարակային հնչել են իրենց կյանքի համար վտանգավոր բռնության իրական սպառնալիքներ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվել են հարցի առնչությամբ նաև հանցագործության մասին Հրանուշ Խառատյանի հրապարակած և իրավապահ մարմիններին ուղարկված հաղորդումը:

Մարդու իրավունքների պաշտպանն ի գիտություն է ընդունել հանցագործության մասին հաղորդման կապակցությամբ Դատախազության պարզաբանումն առ այն, որ հաղորդումն ուղարկվել է Ոստիկանություն:

Հաղորդման քննարկման հարցի հետ կապված՝ Մարդու իրավունքների պաշտպանը գրություններ է հասցեագրել ՀՀ դատախազություն և ՀՀ ոստիկանություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել