ՀՊՏՀ-ն զեղչ կտրամադրի արտակարգ դրությունից տուժած ուսանողներին

«Սիրելի ուսանողներ, հաշվի առնելով նոր կորոնավիրուսային համավարակի հետևանքով երկրում հայտարարված արտակարգ դրությունը և դրա բացասական տնտեսական հետևանքները ՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը դիտարկում է արտակարգ դրությունից տուժած ուսանողներին ուսման վարձի զեղչ տրամադրելու հնարավորությունը։

Զեղչից կարող են օգտվել այն ուսանողները, որոնք մինչև սույն թվականի մայիսի 18-ը դիմում կներկայացնեն [email protected] էլ.փոստի հասցեին՝ դիմումին կցելով արտակարգ դրության ժամանակահատվածում տուժելը հիմնավորող փաստաթղթեր (ժամանակավոր պարապուրդ, աշխատանքը կորցրած լինելն ապացուցող թղթեր և այլն)։ Նշենք նաև, որ սույն զեղչից չեն կարող օգտվել այն ուսանողները, որոնք բուհի կողմից այս կիսամյակ արդեն ստացել են զեղչ»,-այս մասին հայտնում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել