Հայրական պապս՝ հրետանային զորքերի կրտսեր լեյտենանտ Արտաշես Թորոսյանը․ Արսեն Թորսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․

«Հայրական պապս՝ հրետանային զորքերի կրտսեր լեյտենանտ Արտաշես Սարգսի Թորոսյանը իր հերոսական ուղին անցկացրել է արևելյան ճակատում՝ Ճապոնիայի դեմ մղվող մարտերում։

Մինչև կյանքի ավարտը նա իր բոլոր թոռների, այդ թվում ինձ հետ, ամեն տարի այցելում էր Հաղթանակի զբոսայգի և պատմում մարտի դաշտում սովետական զինվորների սխրանքների մասին։ Նրա վառ հիշատակը ապրում է մեր մեջ։

Շնորհավորում եմ բոլորիս հաղթանակի տոնը»։

На изображении может находиться: 1 человек, стоит
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել