Մայիսի 6-ին Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ուղիղ եթերով օգտատիրոջ կողմից բռնություն գործադրելու սպառնալիքներ տալով, բացառիկ ցինիզմով զուգորդված խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ։
Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից։
Մայիսի 7-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Երևան քաղաքի քննչական վարչության աշխատակիցների օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների շնորհիվ տղամարդը հայտնաբերվեց և կասկածանքով բերման ենթարկվեց և ձերբակալվեց։ Նրան մեղադրանք է առաջադրվել։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: