Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․
«Երևանի քաղաքապետարանը «Երազ» այգու սեփականաշնորհված հողերը վերադարձնելու գործընթաց է սկսել։ Նախաձեռնությունն Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմինն է, որն այգու հողամասերի սեփականաշնորհման գործարքներում խախտումներ է հայտնաբերել։
Ուսումնասիրության նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտե։Ապրիլի 27-ին քրեական գործ է հարուցվել՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ կատարելու հատկանիշներով»։