Ինչպես արդեն հայտնել ենք, Ազգային ժողովում այսօր ծեծկռտուք է տեղի ունեցել պատգամավորների՝ մասնավորապես Էդմոն Մարուքյանի և Սասուն Միքայելյանի միջև։
Էդմոն Մարուքյանը, երբ վերադարձավ ամբիոնի մոտ ասաց․ «Ինձ ինչքան էլ խփեք՝ ես խոսելու եմ։ Էն ո՞վ եկավ թաքուն մեջցիքց խփեց»։
Կադրերը դանդաղեցված և ուշադիր նայելիս երևում է, որ մի հարված հասցնում է պատգամավորներից Արտակ Մանուկյանը։
Հետևից Մարուքյանին է մոտենում նաև Վահե Ղալումյանը։
Տեսանյութը դանդաղեցված է, որտեղ երևում է, թե ինչպես են մոտենում պատգամավորները։