Սոցապ ծառայությունը՝ մայիս ամսվա կենսաթոշակների վճարման մասին

Սոցիալական ապահովության ծառայությունից տեղեկացնում են, որ 2020 թվականի մայիս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի մայիսի 5-ից:

Տեղեկացվում է նաև, որ հանրապետությունում մայիս ամսվա կենսաթոշակների (նպաստների) վճարումը մայիսի 5-ից իրականացվելու է շահառուների հաշվառման հասցեներով:

Այն շահառուներին, որոնց հնարավոր չի լինի կենսաթոշակի (նպաստի) վճարումն իրականացնել՝ շահառուի հաշվառման հասցեում չբնակվելու պատճառով, նրանց կենսաթոշակի (նպաստի) վճարումը կկազմակերպվի փոստային բաժանմունքներում մայիսի 11-ից՝ պահպանելով սոցիալական անվտանգության կանոնները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել