Մեկը մեկին վիրավորում է՝ թաթփուկ, այ տականք, կամ մոդային վիրավորանք՝ շնաբարո դուրսպրծուկ․ Գևորգ Պետրոսյան

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր՝ ապրիլի 4-ին քննարկվում է ԱԺ պատգամավորներ Գևորգ Պետրոսյանի Շաքե Իսայանի,  Ջանիբեկ Հայրապետյանի և Արայիկ Աղաբաբյանի կողմից ներկայացված օրենքի նախագիծը՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին։

Հիմնական զեկուցող է Գևորգ Պետրոսյանը ով նշեց, որ վերջին շրջանում հատկապես շատացել են քաղաքական, աձնական, այլ հայացքներից ելնելով խնդիրները փոխադարձ վիրավորանքի, մեկը մյուսի արժանապատվությունը նսեմացնելու գնով լուծելու մոտեցումը։

«Մեկը մեկին վիրավորում է, ամաչում եմ ասել, բայց ասում՝ թաթփուկ, այ տականք, կամ ավելի մոդային վիրավորանք՝ շնաբարո դուրսպրծուկ։ Գիտեք, որ քրեական օրենսգիրքը չի անդրադառնում զրպարտության և վիրավորանքի հանցակազմերին, դրանք տեղափովել են քաղաքացիական օրենսդրության հարթություն և անձին մնում է միայն, եթե, իհարկե, տվյալ անձը չի նախընտրում գլխով դիմացիցին հարվածելու կամ բռունցքներին անցնելու տարբերակը, ապա մնում է դատական պաշտպանության հնարավորությունը, որպես հիմնական միջոց»,-ասաց պատգամավորը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել