ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մայիսի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 2273, որից 1010-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 1227-ը, բացասական թեստերը եղել են՝ 23 142-ը, մահվան դեպքերը՝ 33-ը, մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 3-ը։
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 125 նոր դեպք և 33 առողջացած։
Այլ պատճառով մահերի հետ կապված նախարարությունից հայտնում են, որ մահվան 3 անուղղակի դեպքերից 1-ն արձանագրվել է երեկ: Պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, բայց մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Հիշեցնենք, որ նախորդ 2 մահվան դեպքի մասին հայտնել էինք ապրիլի 29-ին:
Հիշեցնենք, որ Հայաստանում մայիսի 1-ի ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 2148 էր, բուժվածները՝ 977-ը, փաստացի բուժվողները՝ 1136-ը, բացասական թեստերը՝ 22 177-ը, մահվան դեպքերը՝ 33-ը: