Կորոնավիրուսից 27-ամյա կին է մահացել․ հիվանդացության նոր դեպքերը 82-ն են

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մայիսի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 2148, որից 977-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 1136-ը, բացասական թեստերը եղել են՝ 22 177-ը, մահվան դեպքերը՝ 33-ը:

Մահվան դեպքի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ իգական սեռի պացիենտը եղել է 27 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Հիշեցնենք, որ Հայաստանում ապրիլի 30-ի ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը  2066 էր, բուժվածները՝ 929-ը, փաստացի բուժվողները՝ 1103-ը, բացասական թեստերը՝ 21 125-ը, մահվան դեպքերը՝ 32-ը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել