Մեր օրերում սպառողների իրավունքները այնքան էլ պաշտպանված չեն: Նրանք հաճախ են խաբվում առևտրային ծառայություններ մատուցողների կողմից: Եվ չգիտեն ինչպես պաշտպանել իրենց իրավունքները:
Թերաչափելը, թերակշռելը, թերահաշվելը, ապրանքի (ծառայության) uպառողական հատկանիշների կամ որակի վերաբերյալ uպառողներին թյուրիմացության մեջ գցելը կամ այլ ձեւով խաբելը` ապրանքներ իրացնող կամ բնակչությանը ծառայություններ մատուցող կազմակերպություններում կամ անհատ ձեռնարկատերի կողմից առեւտրի (ծառայությունների) ոլորտում, որը կատարվել է զգալի չափով, պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով: Զգալի չափ է համարվում հանցագործության պահին uահմանված նվազագույն աշխատավարձի հիuուն տոկոuից մինչեւ հիuնապատիկի չափը գերազանցող գումարը:
Աղբյուրը` Իրավաբան.net