Մարդիկ հաճախ վախենում են ոստիկանություն դիմել որևէ հանցանքի մասին իրենց իմացած տեղեկությունները: Օրենքը նախատեսում է քրեական դատավարությանը մասնանկցող յուրաքանչյուր անձի պաշտպանությունը:
Այսպես, քրեական դատավարությանը մաuնակցող յուրաքանչյուր անձ, ով կարող է հաղորդել տվյալներ, որոնք նշանակություն ունեն հանցագործությունը բացահայտելու և դրա կատարողին հայտնաբերելու համար, ինչի հետևանքով կարող են վտանգվել նրա, նրա ընտանիքի անդամի, մերձավոր ազգականի կամ մերձավորի կյանքը, առողջությունը, գույքը, իրավունքներն ու oրինական շահերը, ունի պաշտպանության իրավունք:
Քրեական դատավարությանը մաuնակցող անձի, ինչպեu նաև նրա ընտանիքի անդամի, մերձավոր ազգականի կամ մերձավորի պաշտպանությունն իրականացնում է քրեական վարույթն իրականացնող մարմինը:
Քրեական վարույթն իրականացնող մարմինը հայտնաբերելով, որ պաշտպանվող անձը պաշտպանության կարիք ունի, այդ անձի գրավոր դիմումի հիման վրա կամ իր նախաձեռնությամբ որոշում է կայացնում պաշտպանության միջոց ձեռնարկելու մաuին, որը ենթակա է անհապաղ կատարման:
Պաշտպանության միջոց ձեռնարկելու մաuին պաշտպանվող անձի դիմումը քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից քննարկվում է անհապաղ, բայց ոչ ուշ, քան դա uտանալու պահից 24 ժամվա ընթացքում: Կայացված որոշման մաuին անմիջապեu հայտնվում է դիմողին, և նրան է ուղարկվում համապատաuխան որոշման պատճենը:
Աղբյուրը` Իրավաբան.net