Աջակցության 8-րդ և 9-րդ ծրագրերի շահառուների շրջանակն ընդլայնվեց․ կառավարության որոշում

Կառավարությունը ապրիլի 16-ի հերթական նիստին որոշում ընդունեց ընդլայնելու կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ և 9-րդ միջոցառման շահառու հանդիսացողների շրաջանակը։

Որոշումը գործադիրի անդամներին ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

Նշվեց, որ 8-րդ ծրագրից կարող են օգտվել նաև՝

  • ցամաքային տրանսպորտի գործունեություն  (երթուղային տրանսպորտ),
  • նախադպրոցական կրթություն  (մասնավոր մանկապարտեզներ),
  • սպորտի բնագավառում գործունեություն  (սպորտային ակումբներ, լողավազաններ),
  • զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն իրականացնող կազմակերպությունների գրանցված աշխատողները։

Իսկ ապրիլի 10-ի ընդունված՝ Կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած՝ մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին միանվագ աջակցություն տրամադրելու կարգը հաստատելու մասին 9-րդ միջոցառման շահառու արդեն կարող են հանդիսանալ նաև այն ընտանիքները, երբ գրանցված աշխատանք ունեցող ծնողը 2020 թ. մարտի 12-ի դրությամբ գտնվել է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել