Կորոնավիրուսից մահացած պացիենտը 78 տարեկան էր, ուներ ուղեկցող խրոնիկ հիվանդություններ․ ԱՆ

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնում է․

««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 73-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ՝ սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում։

Բուժման ընթացքում առաջացել է խրոնիկ հիվանդությունների սրացում` սրտի ռիթմի խանգարում` պերսիստենտ ձև, գլխուղեղի իշեմիկ ինսուլտ։

Ապրիլի 15-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության 48 նոր դեպք և 61 առողջացածներ»։

Հավելենք, որ կորոնավիրուսից մահվան դեպքերն ընդհանուր առմամբ 18-ն են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել